Սլովենիան խստացրել է COVID-19-ի դեմ միջոցառումները
Աշխարհում
14:31 10/01/2022
Աշխարհ

Սլովենիան խստացրել է COVID-19-ի դեմ միջոցառումները

Սլովենիայի իշխանությունները խստացրել են սահմանափակող միջոցները՝ կապված COVID-19-ով հիվանդացության աճի հետ։ Որոշումն ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Առանց կարանտինի Սլովենիա մուտք գործողների համար կրճատվում է բացասական ՊՇՌ թեստի գործողության ժամկետը։ Այսինքն՝ պետք է ներկայացնել առավելագույնը 48 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստ, իսկ անտիգենի արագ թեստի վավերականության ժամկետը կրճատվում է մինչև 24 ժամ», - ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ երկրում հասարակական տրանսպորտից այժմ կարող են օգտվել միայն պատվաստման փաստաթղթով կամ բացասական թեստի սերտիֆիկատով: Բացի այդ, տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է:

Placeholder
Սլովենիան խստացրել է COVID-19-ի դեմ միջոցառումները