Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դելտակրոն. Կիպրոսում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ՝ Օմիկրոն ու Դելտա շտամների համակցությամբ
Կիպրոսցի գիտնականները հայտնաբերել են Կորոնավիրուսի նոր տեսակ, որը միավորում է Օմիկրոն ու Դելտա շտամները։ Այս մասին գրում է «Բլումբերգ»-ը։
Վիրուսի այդ շտամների համակցությունը հայտնաբերել է Կիպրոսի համալսարանի կենսաբանական գիտությունների պրոֆեսոր և Կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար Լեոնդիոս Կոստրիկիսը և նրա թիմը։
Այն ստացել է «դելտակրոն» անվանումը՝ դելտայի գենոմներում օմիկրոնի նման գենետիկական նշանների հայտնաբերման պատճառով։
Գիտական խումբը համակցված 25 դեպք է հայտնաբերել։ Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ այն առավել շատ հանդիպում է հոսպիտալացված հիվանդների մոտ։ Հայտնաբերված դեպքերը հունվարի 7-ին ուղարկվել են GISAID՝ տվյալների միջազգային բազա, որը հետևում է վիրուսի փոփոխություններին։