«911»-ով 2021 թվականին 1 միլիոն 443 հազար 236 զանգ է գրանցվել
Հասարակություն
16:39 12/01/2022
Հայաստան

«911»-ով 2021 թվականին 1 միլիոն 443 հազար 236 զանգ է գրանցվել

2021 թվականին 911 հեռախոսահամարով  ԱԻՆ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում  գրանցվել է 1 մլն  443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588  հրդեհի, 4.647  ճանապարհատրանպորտային պատահարի,  7.781  կենցաղային, 1.279  կեղծ ահազանգ և այլն: Տվյալները հրապարակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամփոփիչ նիստում ներկայացվել է նաև Բժշկական ապահովման վարչության  2021թ. կատարած աշխատանքները: Ըստ  ԲԱՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի ներկայացրած հաշվետվության՝  մեկ տարվա ընթացքում  վարչություն է դիմել 2319 մարդ: 911 հեռախոսահամարով բժշկական  խորհրդատվություն  է տրվել  3909 քաղաքացու: Վարչության շտապ օգնության մեքենան  մասնակցել է 108  ահազանգի: Բուժվարչությունն այս տարի  համալրվել է 3 շտապօգնության մեքենաներով և ընդհանուր քանակը դարձել է 8: Բոլորը մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Նշվել է, որ 2022թ.-ին ծրագրվում է մարզերում բուժապահովման ստորաբաժանումներ հիմնել: Նոր սարքավորումներ են ձեռք բերվել ատամնաբուժական սենյակի և լաբորատորիայի համար:

 

Placeholder
«911»-ով 2021 թվականին 1 միլիոն 443 հազար 236 զանգ է գրանցվել