Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին
Քաղաքական
18:17 13/01/2022
Տարածաշրջան

Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ խոսել է բանակում կատարված բարեփոխումների մասին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Հասանովը պնդել է, որ զինվորների ուսուցումն ու պատրաստումը բարձրագույն ռազմական ուսումնարանում  իրականացվել է այնպիսի ծրագրերով, որոնք կիրառվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ուսումնարաններում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին:

Նա կարևորել է նման նախաձեռնությունները, առաջին հերթին Ադրբեջանի բանակում պրոֆեսիոնալ սպայական կադրերի պատրաստման տեսանկյունից:  

Placeholder
Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին