Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահ են՝  COVID-19-ի առումով ծրագրերը կարդարացնեն սպասելիքները
Աշխարհում
17:30 13/01/2022
Աշխարհ

Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահ են՝ COVID-19-ի առումով ծրագրերը կարդարացնեն սպասելիքները

Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ մրցումների ընթացքում, COVID-19-ի առումով,  իրենց կազմած  ծրագրերը կարդարացնեն սպասելիքները: Ընդհանուր իրավիճակն արդեն վերահսկվում է, գրում է ՀԱՕկ-ը։

Չինաստանի մի շարք բնակավայրերում, «Օմիկրոն» շտամի հայտնաբերման պատճառով,  կիրառվել են  նոր սահմանափակումներ,  ինչը մտահոգող է: Մտավախությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ վերջին շաբաթներին մի շարք հայտնի մարզիկների մոտ վիրուսի թեստը դրական է եղել: Այդ պատճառով նույնիսկ չեղարկվել են միջազգային կարևոր մարզական իրադարձություններ:

Կազմակերպիչները, ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, շարունակում են հուսադրել, որ ձմեռային օլիմպիական 24-րդ խաղերը, որի մեկնարկին մնացել է 23 օր,  կընթանա այնպես, ինչպես նախատեսված է:

Placeholder
Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահ են՝ COVID-19-ի առումով ծրագրերը կարդարացնեն սպասելիքները