Միտերանի ինստիտուտի մրցանակը՝ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին
Քաղաքական
16:54 13/01/2022
Տարածաշրջան

Միտերանի ինստիտուտի մրցանակը՝ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի անվան ինստիտուտը սահմանել է «Քաղաքկան համարձակության» մրցանակ, որը սկսել է հանձնել այս տարվանից: Դրա առաջին հավակնորդը եղել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր և նախկին համանախագահ, ներկայում թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Փարիզում կազմակերպված հանձնման արարողությանը Դեմիրթաշի անունից մրցանակը ստացել է ԺԴԿ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Հիշյար Օզսոյը:

Արարողության ժամանակ ելույթ ունեցած Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինը հայտարարել է, որ մրցանակը խորհրդանշական աջակցություն է Դեմիրթաշի ու ԺԴԿ-ի պայքարին:

Դեմիրթաշն էլ մրցանակաբաշխության կազմակերպիչներին ուղարկած նամակում նշել է, որ պարգևն ընդունում է ոչ միայն իր, այլ նաև այս պահին թուրքական բանտերում գտնվող իր բազմաթիվ կուսակից ընկերների անունից:

 

Placeholder
Միտերանի ինստիտուտի մրցանակը՝ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին