Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելի քան 500,000 ֆրանսիացիներ այսօր կարող են կորցնել իրենց սանիտարական կտրոնները, եթե խթանիչ պատվաստում չանեն
560,000 ֆրանսիացու համար սանիտարական կտրոնները շաբաթ օրը կարող են ապաակտիվացվել՝ COVID-19-ի դեմ երրորդ՝ խթանիչ պատվաստում չստանալու պատճառով, որը ժամանակին չի արվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով Առողջապահության գլխավոր մարմնին։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ընդունման վերջնաժամկետը Ֆրանսիայում լրանում է 7 ամսից։ Սակայն խթանող պատվաստումը կարելի է իրականացվել երկրում օգտագործվող պատվաստանյութերով (Pfizer, Moderna, AstraZeneca) բազային պատվաստումից երեք ամիս անց:
Առողջապահության գլխավոր տնօրինության տվյալներով՝ հունվարի 13-ի դրությամբ 15,3 միլիոն մարդ արդեն ստացել է խթանող ներարկում, մինչդեռ նման ներարկման վերջնաժամկետը լրանում է մոտ 15,9 միլիոն չափահաս անցաթուղթ ունեցողների համար, որոնք պարտավոր էին դա անել:
Ինչպես սպասվում էր, հաջորդ շաբաթվա սկզբին Ֆրանսիայում սանիտարական կտրոնները կփոխարինվեն պատվաստանյութերինով՝ համաձայն նոր օրենքի, որն առաջին ընթերցմամբ անցել է Ֆրանսիայի խորհրդարանում։ Ավելի խիստ կանոններով՝ պատվաստանյութի կտրոնները պետք է ներկայացվեն մարդկանց զգալի քանակ ունեցող ցանկացած միջոցառմանը մասնակցելու և հասարակական տրանսպորտից օգտվելու համար:
Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը նման անցաթղթերի ներդրման դեմ։