Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ․ Արամ Առաջին
Աշխարհում
10:35 19/01/2022
Աշխարհ

Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ․ Արամ Առաջին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի: Անթիլիասի Մայրավանքում մտավարականների հետ հանդիպման ժամանակ նա բացատրել է, թե ինչու Սփյուռքի տարի:

Արամ առաջինը նշել է, որ  2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու լուրջ պատճառներ ուներ, որովհետև Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել:

«Սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է: Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել: Սփյուռքը սկսել է անտարբեր լինեն ինքն իր նկատմամբ, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին, Արցախի պատերազմից հետո:

Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից: Օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի: Մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների հետ  չենք կարողացել քայլը պահել»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

 

Placeholder
Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ․ Արամ Առաջին