Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր սցենարով
Աշխարհում
16:22 20/01/2022
Աշխարհ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր սցենարով

Պեկինում փետրվարի չորսին մեկնարկելիք  ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից: Այն կարտացոլի ներկա ժամանակները: Այս մասին ասել է արարողության ռեժիսոր Չժան Յիմուն, գրում է ՀԱՕԿ-ը։

Բացման արարողությունը տեղի կունենա Ազգային մարզադաշտում, որտեղ տրվել է 2008թ. ամառայինի մեկնարկը, որը ղեկավարել է նույն  Չժան Յիմուն:

«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և գրեթե ամեն ինչ պատրաստ է 100%-ով», - հայտնել է խաղերի հեռարձակման ծառայության ղեկավար և օլիմպիական ալիքի ծառայությունների գործադիր տնօրեն Յաննիս Էքզարխոսը։

Խաղերի մեկնարկին մնացել է 15 օր:
 

Placeholder
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր սցենարով