Շահեն Հարությունյան. Դատարանում վերահաստատելու եմ քաղաքական դիրքորոշումներս՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա  դավաճանությունների մասին
Իրավունք
09:25 21/01/2022
Հայաստան

Շահեն Հարությունյան. Դատարանում վերահաստատելու եմ քաղաքական դիրքորոշումներս՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա դավաճանությունների մասին

Քաղաքական ֆործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երեկոյան գֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«Քիչ առաջ հրավիրվել էի ոստիկանություն:

Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ նյութեր են նախապատրաստվում  իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսանալու «անձի հանրային գործնեությամբ պայմանավորված առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»:

Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:

Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ՝ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշական է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում  ականատես եղել իմ քամահրական վերաբերմունքին՝  ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ:

Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝  Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս է որակել նրա քաղաքական կնքահայարը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։


Placeholder
Շահեն Հարությունյան. Դատարանում վերահաստատելու եմ քաղաքական դիրքորոշումներս՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա դավաճանությունների մասին