ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը
Տարածաշրջան
18:30 22/01/2022
Տարածաշրջան

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է, որ «իրանցի մասնագետների և պաշտպանական արդյունաբերության անձնակազմի օգնությամբ, կանխարգելիչ և պաշտպանական ռազմավարության նպատակով, ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը»: Այս մասին գրում է ParsToday-ը։

Բրիգադի գեներալ, օդաչու Մեհդի Հադիյանը շաբաթ օրը Իմամ Ալիի ռազմական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի  իսլամական հանրապետության բանակում և այլ զինված ուժերում անձնազոհության և նահատակության մշակույթը պատճառ դարձավ, որ  Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի արբազան պաշտպանության ութ տարիներին ձևավորված հավասարումներն այժմ փոփոխվեն»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարը նշել է, որ պատերազմի սկզբից և պարտադրված պատերազմից հետո բանակի ռազմաօդային ուժերը միշտ արդյունավետ ներկայություն են ունեցել ժողովրդի կողքին՝  ներառյալ ջրհեղեղների, երկրաշարժերի և կորոնավիրուսային համաճարակի ամենադժվար պայմաններում:
 

Placeholder
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը