Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
20:03 24/01/2022
Հայաստան
«Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ հունվարի 25-ին, ժամը՝ 16:00-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի ավելի քան 80 մարզիկ:
«Այսօր կայացել է կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հայասատնի առաջնությունը ընտրական է լինելու: Արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը նախապատրաստվելու է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder