Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին
Քաղաքական
16:37 27/01/2022
Տարածաշրջան

Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չովուօղլուն այսօր Անկարայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ երկխոսությանը։ Նա հիշեցրել է, որ Անթալիայում տեղի ունենալիք դիվանգիտական ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի ԱԳ նախարարին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։

«Նախօրեին պարզ դարձավ Անթալիա Հայաստանի վարչապետի հնաավոր այցի մասին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին  ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կընդունի ֆորումին մասնակցելու հրավերը, «իհարկե, ամնե ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»։

 

Placeholder
Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին