Նոր նախաձեռնություն Ֆրանսիայում․ երեխաները պետք է սպորտով զբաղվեն օրական առնվազն 60 րոպե
Աշխարհում
17:10 27/01/2022
Հայաստան

Նոր նախաձեռնություն Ֆրանսիայում․ երեխաները պետք է սպորտով զբաղվեն օրական առնվազն 60 րոպե

«Փարիզ- 2024»»  կազմկոմիտեն  սկսել է «Ավելացրու շարժումդ»  նախաձեռնությունը: Նպատակը ֆրանսիացի երեխաների պասիվությունը կանխելը, ֆիզիկական շարժումներն ակտիվացնելն է՝ փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Ֆրանսիացի դպրոցականների ավելի քան 80 տոկոսը չի  կատարում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները: Դրանց համաձայն՝ երեխաներն ու դեռահասները պետք է սպորտով զբաղվեն օրական առնվազն 60 րոպե։

Միջոցառմանը մասնակցում է  շուրջ 4700 դպրոցների 700 հազար երեխա։ Ակնկալվում է, որ արշավում կընդգրկվի հինգ մայրցամաքների 29 երկրների 46 ֆրանսիական դպրոցների  26,500 սովորող:
Անցյալ տարվա  փորձնական տարբերակը հասանելի է եղել ավելի քան 500,000 դպրոցականի:

Երկրորդ տարին անցկացվող այս նախագիծը հանդիսանում է «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունը: Ծրագրի շնորհիվ սպորտը դպրոցներում առավել  կարևոր է  դառնում, հատկապես՝  ներկայիս առողջապահական բարդ համատեքստում:

Ակցիային աջակցում է ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկետը:

Placeholder
Նոր նախաձեռնություն Ֆրանսիայում․ երեխաները պետք է սպորտով զբաղվեն օրական առնվազն 60 րոպե