Ստեփան Դանիելյան. Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվելը
Քաղաքական
09:20 28/01/2022
Հայաստան

Ստեփան Դանիելյան. Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվելը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Պատերազմները վերջանում են երկու եղանակով' անվերապահ կապիտուլյացիայով, և վերապահ' պայմաններով։Ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը' զենքով և Բրիտանիան' դիվանագիտությամբ, իսկ գուցե նաև այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց։

Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն,  ինչը մենք չարեցինք 1994-ին։

Որն է հաղթող կողմերի պահանջները' Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել և Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։
Այսպիսով.

1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է  Ռուսաստանը, որովհետև դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։

2. Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջևան մտահոգում է Իրանին' նաև Ռուսաստանին։ Պատճառները պարզ են և այս հարցում ևս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով  Ադրբեջանը  Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։

Առաջանում է հարց, Հայաստանն որպես պարտվող կողմ, ինչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել։ Դա է գինը, որը կարող է տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ  բանակցություններ են սպասվում»։

Placeholder
Ստեփան Դանիելյան. Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվելը