Փոխնախարար.  Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Կրթություն, գիտություն
20:51 29/01/2022
Հայաստան

Փոխնախարար. Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է հեռավար ուսուցման անցնելու մասին լուրերը։

Նախարար  Վահրամ Դումանյանին վերագրվող հրամանը, ըստ որի փետրվարի 7-ին դպրոցներն ու բուհերն անցնելու են հեռավար ուսուցման, կեղծ է։



«Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։

Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,-գրել է Ժ. Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջում՝ «Հրամաններ» բաժնում էլ նման իրավական ակտ չկա։



 

Placeholder
Փոխնախարար. Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը