30.01.2022. Կորոնավիրուսի 2085  նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի
Առողջություն
14:34 30/01/2022
Հայաստան

30.01.2022. Կորոնավիրուսի 2085 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում հունվարի 29-ին կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2085  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 257 հիվանդ, մահվան 9 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433  դեպք, որոնցից 335719  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8046 դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1533 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9579 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2722315 թեստավորում։
 

Placeholder
30.01.2022. Կորոնավիրուսի 2085 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի