Նադալն այն մասին, թե արդյոք «Մեծ սաղավարտ»-ում ռեկորդը նրան դարձրել է մեծագույն խաղացող
Աշխարհում
09:20 31/01/2022
Աշխարհ

Նադալն այն մասին, թե արդյոք «Մեծ սաղավարտ»-ում ռեկորդը նրան դարձրել է մեծագույն խաղացող

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձել է Australian Open-ի այս տարվա հաղթողը: Նա եզրափակչում համառ պայքարում գերազանցել է Դանիիլ Մեդվեդևին։

Այս հաղթանակով Նադալը դարձել է աշխարհում առաջին թենիսիստը, ով 21 անգամ դարձել է «Մեծ սաղավարտի» հաղթող։

Ռաֆայել Նադալը պատասխանելով այն հարցին, թե «Մեծ սաղավարտի» ռեկորդային 21-րդ տիտղոսն իրեն դարձրե՞լ է թենիսի պատմության մեծագույն խաղացողը, ասել է. «Ոչ, իմ կարծիքը չի փոխվում։ 21-րդում հաղթելն անհավանական է, ես գիտեմ, թե ինչ արժե դա, բայց ինձ գրեթե մեկ է՝  լավագույնն եմ պատմության մեջ, թե ոչ: Ես պարզապես ուրախ եմ, որ նվաճեցի այս տիտղոսը։

Ինձ համար պատիվ և մեծ բախտ է նման արդյունքի հասնելը։ Ինձ համար նշանակություն չունի՝ ես լավագույնն եմ, թե ոչ։ Ես պարզապես շատ ուրախ եմ այս գավաթը նվաճելու համար, և Australian Open-ի երկրորդ անգամ հաղթելը իմ կարիերայի ամենայուրահատուկ ձեռքբերումն է»:

 

Placeholder
Նադալն այն մասին, թե արդյոք «Մեծ սաղավարտ»-ում ռեկորդը նրան դարձրել է մեծագույն խաղացող