Ջուր և նորաձևություն
Օրվա թեմա
13:20 31/01/2022
Հայաստան

Ջուր և նորաձևություն

Փետրվարի 13-15-ը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա H2O-ջուր ինտերակտիվ ցուցադրություն՝ համեմված նորաձևության էլեմենտներով

Ցուցադրության հեղինակ Kivera Naynomis բրենդի հեղինակ Արևիկ Սիմոնյանը նշում է, որ աս ցուցադրությունն իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից։

«Ցուցադրությունը կոչվում է H2O-ջուր, քանի որ  ջուրը կյանքի խորհրդանիշ է, իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է: Ցուցադրությունը լինելու է ինտերակտիվ, լուսային և ձայնային ձևավորմամբ՝ հագուստի ցուցադրության ձևով»,- ասում է նա։

Ցուցադրությունները լինելու է առանց մոդելների։ Հագուստները ներկայացվելու են  հետաքրքիր տարբերակով, իսկ թե ինչպես, դիզայները չի բացում փակագծերը:

 

Placeholder
Ջուր և նորաձևություն