Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը
Աշխարհում
16:05 01/02/2022
Աշխարհ

Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը

Այսօր՝ փետրվարի մեկին, Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)՝ փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Արարողությունը տեղի է ունեցել չինական նոր տարվա օրը՝ այսօր, օլիմպիական ավանում։

Միջոցառմանը ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24-րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։

«Աշխարհի լույսը» որմնանկարը խորհրդանշում է լույսը, խաղաղությունն ու  վերամիավորումը։ Մարզիկներին և պաշտոնյաներին խնդրել են ստորագրել այն:

«Այսօր չինական նոր տարին է և բարենպաստ պահ է՝ օլիմպիական զինադադարի որմնանկարը բացելու համար, - ասել է ՄՕԿ-ի առաջնորդ Թմոաս Բախը,- Առաջիկա օրերին դուք կմրցեք միմյանց հետ, հարգանքով կապրեք օլիմպիական ավանի նույն հարկի տակ:

Դուք ցույց կտաք, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք բոլորս հարգենք նույն   կանոնները և միմյանց: Դա է իսկական օլիմպիական ոգին, խաղերի ուղերձը՝ միավորել աշխարհը մրցակցության մեջ։ Հրավիրում եմ ստորագրելու օլիմպիական զինադադարի որմնանկարը:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ օլիմպիական զինադադարին»։ 

Օլիմպիական զինադադարի առաջին որմնանկարը տեղադրվել է Թուրինում՝ 2006թ.  ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

Placeholder
Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը