Իրանում 103 տարեկան հասակում մահացել է Այաթոլլահ Հոլփայհանին
Քաղաքական
11:46 01/02/2022
Տարածաշրջան

Իրանում 103 տարեկան հասակում մահացել է Այաթոլլահ Հոլփայհանին

Իրանի ամենաազդեցիկ կրոնական գործիչներից մեկը՝ մեծ Այաթոլլահ Սաֆի Լոթֆոլլահ Հոլփայհանին սրտի կանգի հետևանքով մահացել է երեկ երեկոյան՝ 103 տարեկան հասակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է IRNA լրատվական գործակալությունը։

Հոլփայհանին եղել է 1979 թվականի իսլամական հեղափոխության մասնակից, Փորձագետների խորհրդի անդամ, որն ընտրում էր Իրանի գերագույն առաջնորդին, և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ, որը ստուգում է օրինագծերը սահմանադրությանը համապատասխանությունը և հաստատում էր վարչակազմում առանցքային պաշտոնների թեկնածուներին՝ ներառյալ նախագահին։

Նա երկար տարիներ դասավանդել է շիաների սուրբ Քոմ քաղաքի ճեմարանում: Հոլփայհանին համարվում է իսլամական իրավունքի, միստիկայի և գործնական էթիկայի ամենահեղինակավոր փորձագետներից մեկը:

Placeholder
Իրանում 103 տարեկան հասակում մահացել է Այաթոլլահ Հոլփայհանին