Վրաստանում «օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է
Առողջություն
15:56 01/02/2022
Տարածաշրջան

Վրաստանում «օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է

Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ «Ալիք»-ի փոխանցմամբ, այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեի խոսքով, լաբորատոր հաստատված «օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են։

Ըստ Գամկղրելիձեի՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթև է լինում և հիվանդանոցային հատվածը դեռևս չի ծանրաբեռնվել։

Վրաստանում «օմիկրոն» շտամից մահացության երեք դեպք է գրանցվել։

Հունվարի 31-ին Վրաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան հայտարարել էր, որ  Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամի 1000-ից ավելի դեպքեր են գրանցվել։ 

Նա նշել է, որ առաջիկայում ծրագրում են անցկացնել համապատասխան ուսումնասիրություն, որը կորոշի, թե կորոնավիրուսից մահացությունների քանիսն են պայմանավորված  «Օմիկրոնով»։

Այսօր հայտնի դարձավ, որ օմիկրոն շտամով վարակվել է նաև Վրաստանի վարչապետը։

Placeholder
Վրաստանում «օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է