Ղազախստանի կառավարությունն արգելել է բարձրացնել նախարարների ու պատգամավորների աշխատավարձը
Քաղաքական
12:40 02/02/2022
Տարածաշրջան

Ղազախստանի կառավարությունն արգելել է բարձրացնել նախարարների ու պատգամավորների աշխատավարձը

Ղազախստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով արգելվում է բարձրացնել կառավարության, խորհրդարանի անդամների, աշխատակազմերի ղեկավարների աշխատավարձը։ Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիումի մասին։ Հանձնարարականի կիրառումն ապահովելու համար գործադիրն ընդունել է այդ որոշումը։

Placeholder
Ղազախստանի կառավարությունն արգելել է բարձրացնել նախարարների ու պատգամավորների աշխատավարձը