Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը «Լոռեցի Սաքոն»-ն կներկայացնի Իրանում
Մշակույթ
14:45 02/02/2022
Հայաստան

Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը «Լոռեցի Սաքոն»-ն կներկայացնի Իրանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:

Նախարարությունից հայտնում են, որ թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:

Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, «Համազգային» թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ:

ԿԳՄՍՆ-ից նաև տեղեկացնում են, որ «Համազգային» թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:
 

Placeholder
Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը «Լոռեցի Սաքոն»-ն կներկայացնի Իրանում