Հետաձգվել է ջրային մարզաձևերի աշխարհի երկու առաջնություն
Աշխարհում
15:48 03/02/2022
Աշխարհ

Հետաձգվել է ջրային մարզաձևերի աշխարհի երկու առաջնություն

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) հետաձգել է ջրային մարզաձևերի աշխարհի երկու առաջնություն:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝  Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում 2022թ. մայիսի 13-29-ը նշանակված աշխարհի 19-րդ առաջնությունը  հետաձգվել է և կանցկացվի 2023թ. (հուլիսին), իսկ Դոհայում, 2023թ. նոյեմբերին նշանակված 20 -րդ առաջնությունը ՝ 2024թ. հունվարին:

Որոշումները պայմանավորված են  համավարակով: 

Նշվում է, որ  ֆեդերացիան  առաջնահերթություն է  համարում մարզիկների առողջությունը, անվտանգությունն  ու հարմարավետությունը: 

 

Placeholder
Հետաձգվել է ջրային մարզաձևերի աշխարհի երկու առաջնություն