Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը. Արտակ Բեգլարյան
Մշակույթ
13:18 05/02/2022
ԼՂՀ

Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ.

«Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին:

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել ժամանակակից հայ երաժշտարվեստի զարգացման գործում, իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը: Հատկապես տեղին է արժանին մատուցել «Արցախի Ձայներ» երաժշտական նախագծում իր դերակատարության համար, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կարողացան իրենց ունակություններն արժանվույնս ներկայացնել նաև Հայրենիքից դուրս: 

Արցախի իշխանությունների անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա ստեղծագործ ոգին ու թողած մեծ ավանդը մշտապես ուղեկցելու են մեզ»։

Placeholder
Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը. Արտակ Բեգլարյան