Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում
Սպորտ
13:48 06/02/2022
Հայաստան

Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի մարզիկներից առաջինը մրցուղի  դուրս եկել դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա ուժերը չափել է 30 կմ սկիաթլոն մրցաձևում  /15կմ  դասական ոճ + 15կմ ազատ ոճ /:

Մրցմանը 34 պետության 70 դահուկորդ է մասնակցել։ Եզրագիծը կարողացել է հատել միայն 49 մարզիկ։ Դահուկորդ Միքայել Միքայելյանը զբաղեցնել է 47-րդ հորիզոնականը։

Միքայելյանը երկրորդ անգամ  մրցուղի կելնի փետրվարի 11-ին՝ 15 կմ դասական ոճում:

 

Placeholder
Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում