Խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում. Գալստյան
Կրթություն, գիտություն
12:09 07/02/2022
Հայաստան

Խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում. Գալստյան

«Գործադրության մեջ ենք փորձում դնել կառավարման նոր՝ չապրված մոդել և ավելի շատ նպատակահարմար պետք է լիներ, որպեսզի կառավարման այս մոդելը, որը գլխիվայր փոխում է հանրակրթական հաստատությունների կառավարման փիլիսոփայությունը, փորձաշրջան անցներ»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնի ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը։ 

«Վախենում եմ, խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում, որքանով է այն աշխատելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ կրթության ոլորտում փոփոխություններն անհրաժեշտություն են,  բայց մի՞թե հնարավոր չէր այս մոդելը գործարկել որևէ համայնքում, եթե արդարցվեր, ապա հրաշալիորեն գործարկեին ողջ համակարգում։

Placeholder
Խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում. Գալստյան