Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»
Մշակույթ
17:55 08/02/2022
Տարածաշրջան

Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական  Հանրապետության դեսպանատան աջակցությամբ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը փետրվարի 7-ին Թեհրանում «Ֆաջր» միջազգային փառատոնում ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը։

ParsToday-ը հայտնում է, որ ներկայացմանը ներկա էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

Միջոցառումը իրականացվել է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 30-ամյակի շրջանակներում։

Նշվում է, որ «Ֆաջր» թատերական միջազգային 40-րդ փառատոնը մեկնարկել է փետրվարի 3-ին և շարունակվելու է մինչև փատրվարի 15-ը:
 

Placeholder
Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»