Վրաստանում վիրուսի տարածումը կնվազի փետրվարի երկրորդ կեսին․ իմունոլոգ
Տարածաշրջան
18:22 08/02/2022
Տարածաշրջան

Վրաստանում վիրուսի տարածումը կնվազի փետրվարի երկրորդ կեսին․ իմունոլոգ

Հունվարի 20-ից հետո Վրաստանում նկատվում է կորոնավարակի ներքին տարածման բավականին լուրջ ցուցանիշ։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։

Վրացի իմունոլոգի խոսքով՝ վիրուսի տարածումը փետրվարի երկրորդ կեսից կնվազի։

«Գործնականում մենք տեսնում ենք, որ այսօր երկրում կատարված թեստերի դրականության ցուցանիշը կազմում է ավելի քան 30%, ինչը ցույց է տալիս ներքին տարածվածության աննախադեպ մասշտաբի մասին և, իհարկե, դա վկայում է այն մասին, որ իմունային շերտը կարճ ժամանակահատվածում արդեն գերազանցում է գրեթե 90%-ը, ինչն էլ օգնում է նվազեցնել հիվանդությունների տարածման ալիքի և փոխանցման նվազեցումը»,- ասել է Կուլումբեգովը՝ հավելելով, որ այն կազդի համաճարակաբանական վիճակի կյունացման վրա։

Placeholder
Վրաստանում վիրուսի տարածումը կնվազի փետրվարի երկրորդ կեսին․ իմունոլոգ