ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր
Սպորտ
12:56 09/02/2022
Հայաստան

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր

Փետրվարի 5-6-ն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվել է արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները:

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը բավականին հաջող ելույթներ է ունեցել ու դարձել մրցաշարի 3-րդ մրցանակակիր։ Թիմում ընդգրկված են եղել Աննա Սարգսյանը, Ալեն Երեմյանը, Արտյոմ Մանուկյանը և Մարիամ Ավետիսյանը:

Խաղարկությունն անցկացվել է 9 մրցափուլով: Մրցաշարին մասնակցել է 691 թիմ:
 

Placeholder
ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր