Կառավարությունը կանոնակարգեց մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը
Սպորտ
11:51 10/02/2022
Հայաստան

Կառավարությունը կանոնակարգեց մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը

«ՀՀ-ում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն է ՊՈԱԿ, մնացածը հոակներ են»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա տեղեկացրեց, որ միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում կառավարության 2005 թվականի որոշումը, որով սահմանված է մարզադպրեցների մեկ պարապմունքի տևողությունը, մարզական կառույցների չափերը, դպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և աղտահարման աշխատանքների հսկողությունը:

Դումանյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ հանրապետության ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով, որոնք նշված են կառավարության 2005 թվականի որոշմամբ:

Նա տեղեկացրե, որ այդ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այդ չափորոշիչներով առաջնորդվելն ապահովում է մարզիկների անվտանգությունը, մարզումների արդյունավետությունը և հիգիենիկ հսկողությունը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ փոփոխությունները նպատակ են հետապնդում խրախուսելու ավելի մեծ թվով դպրոցականների զբաղվել մարզաձևերով:

Placeholder
Կառավարությունը կանոնակարգեց մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը