Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում
Օրվա թեմա
17:45 10/02/2022
Հայաստան

Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 

Placeholder
Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում