ՄԻՊ-ը կհավաքի լրացուցիչ փաստեր ադրբեջանցիների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին
Իրավունք
17:05 10/02/2022
Հայաստան

ՄԻՊ-ը կհավաքի լրացուցիչ փաստեր ադրբեջանցիների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ 

Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։

ՄԻՊ աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։

Placeholder
ՄԻՊ-ը կհավաքի լրացուցիչ փաստեր ադրբեջանցիների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին