Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է
Սպորտ
17:43 11/02/2022

Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մասնակցել է դասակով ոճով 15 կմ դահուկավազքին և գրավել 61-րդ տեղը՝ (43:09.1)։

Մրցմանը մասնակցել է 50 երկրի 99 դահուկավազորդ։  

Չեմպիոնի կոչումը նվաճած Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենի արդյունքն է՝ 37:54.8։

Սա Միքայել Միքայելյանի երկրորդ և վերջին մեկնարկն էր Պեկին-2022-ում: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցել էր նաև սկիաթլոն մրցաձևի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում և գրավել 47-րդ տեղը:

Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը և մայրը՝ Արթուր և Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, 2021 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում:

Placeholder
Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է