Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Արբանյակից ցուցադրվել է Պեկինի Օլիմպիական խաղերի օբյեկտների գտնվելու վայրը
2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալող Պեկին քաղաքը գտնվում է Չինաստանի Մեծ հարթավայրի հյուսիսում՝ շրջապատված լեռներով, որոնք ժամանակին որպես պաշտպանիչ պատնեշ էին համարվում ներխուժումների դեմ։ Իսկ այժմ դրանք նպաստավոր պայմաններ են ապահովում մարզական իրադարձությունների համար։

Եռաչափ քարտեզը ցույց է տալիս մրցումների հիմնական երեք տարածքները՝ Պեկին, Յանկինգ և Չժանջիակու: Պեկինի կենտրոնում, որտեղ տեղանքը հարթ է, 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո մնացել են ինչպես հին մարզադաշտեր, այնպես էլ նոր շենքեր։ Ազգային արագասահքի օվալը և դահուկավազքի և սնոուբորդի համար նախատեսված Big Air Jump-ը կառուցվել են հատուկ 2022 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Պեկինի «Թռչնի բույն» ազգային մարզադաշտում տեղի է ունեցել հանդիսավոր բացումը և փակման արարողությունը նույնպես տեղի կունենա այնտեղ։

Ալպյան դահուկորդները, բոբսասայլորդները, լյուգերները մրցում են Պեկինից հյուսիս-արևմուտք գտնվող Յանկինգ շրջանի Սյաոհայտուո լեռան լանջին: Փետրվարին այստեղ քիչ ձյուն է տեղում, ուստի այն արհեստականորեն ստեղծվում է հատուկ մեքենաների միջոցով՝ օգտագործելով տեղական ջրամբարների ջուրը։ 2021 թվականի հունվարի 29-ի արբանյակային լուսանկարը ցույց է տալիս արհեստական ձյունով ծածկված լեռնադահուկային լանջերը։
