Ադրբեջանը «Ագրոէքսպրես»-ի գնացքով 1000 տոննա խուրմա է ուղարկել Ռուսաստան
Քաղաքական
18:42 12/02/2022
Տարածաշրջան

Ադրբեջանը «Ագրոէքսպրես»-ի գնացքով 1000 տոննա խուրմա է ուղարկել Ռուսաստան

«Ագրոէքսպրես» նախագծի շրջանակներում Ադրբեջանից Ռուսաստան առաջին բեռնատար գնացքը մեկնել է շաբաթ օրը. մրգային և բանջարեղենային ապրանքներն են եղել հիմնականում, մասնավորապես՝ խուրմա, որը մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, գնացքի մեկնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Խուդատ քաղաքի Լաջատ կայարանում (Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին):

«Գնացքը բաղկացած է 17 վագոնից՝ մոտ 1000 տոննա թարմ խուրմայի բեռով»,-«Ինտերֆաքս-Ադերբաջան»-ին հայտնել են ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդից։

«Ագրոէքսպրես»  նախագիծը հնարավորություն է տալիս նվազեցնել առաքման ժամկետները և նվազեցնել տրանսպորտային ծախսերը՝ շնորհիվ արդյունավետորեն կառուցված արտահանման-ներմուծման լոգիստիկայի:

Արարողության ժամանակ ասվել է, որ հաջորդ շաբաթ ծրագրի շրջանակներում Աստարայից (Ադրբեջանի հարավ) ևս մեկ գնացք կուղարկվի Ռուսաստանի Դաշնություն։

 Ադրբեջանը «Ագրոէքսպրես» նախագծին միացել է 2022 թվականի հունվարին։

2021 թվականի հուլիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպումից հետո հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ԱՊՀ երկրներից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ծավալների ավելացմանը։ «Ագրոէքսպրես»-ը այս հրամանի իրականացման ձևերից մեկն է։
 

Placeholder
Ադրբեջանը «Ագրոէքսպրես»-ի գնացքով 1000 տոննա խուրմա է ուղարկել Ռուսաստան