Ալիևը հաստատել է Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմական դաշինքը
Քաղաքական
17:22 12/02/2022
Տարածաշրջան

Ալիևը հաստատել է Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմական դաշինքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցություն։ Այս մասին գրում է kommersant.ru կայքը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով «Շուշիի հռչակագիրը»։

«Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021-ի հունիսի15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Շուշի այցի ժամանակ։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ  երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։

Հռչակագրի ստորագրումը Բաքվում համարել են պատմական իրադարձություն։

 

Placeholder
Ալիևը հաստատել է Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմական դաշինքը