ՄՕԿ-ը չի պատժի ուկրաինացի մարզիկին Օլիմպիական խաղերում քաղաքական ակցիայի համար
Աշխարհում
18:56 12/02/2022
Աշխարհ

ՄՕԿ-ը չի պատժի ուկրաինացի մարզիկին Օլիմպիական խաղերում քաղաքական ակցիայի համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի պատժի ուկրաինացի մարզիկ Վլադիսլավ Գերասկևիչին Պեկինում ընթացող  Օլիմպիական խաղերում քաղաքական հայտարարություն անելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մարզիկը ցուցադրել է Ուկրաինայի դրոշի տեսքով պաստառ՝ «No War in Ukraine» («Ոչ պատերազմ Ուկրաինայում») գրությամբ։

«Մենք զրուցել ենք մարզիկի հետ։ Դա խաղաղության ընդհանուր կոչ էր։ ՄՕԿ-ի համար այս հարցը փակված է»,- գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի կանոնների համաձայն խաղերում արգելվում են քաղաքական բնույիթ ցույցերը, գործողություններն ու ժեստերը։

Գազետա.ռու-ն գրում է, որ օլիմպիական խաղերից առաջ Ուկրաինայի սպորտի և երիտասարդության նախարարությունն իր մարզիկներին արգելել է հարցազրույցներ տալ ռուսերեն լեզվով, ինչպես նաև խորհուրդ է տվել չգտնվել Ռուսաստանի մարզիկների մոտ և խուսափել նրանց հետ համատեղ լուսանկարվելուց։
 

Placeholder
ՄՕԿ-ը չի պատժի ուկրաինացի մարզիկին Օլիմպիական խաղերում քաղաքական ակցիայի համար