ՄՕԿ-ը կչեղարկի կանանց մենասահքի պարգեւատրումը, եթե Կամիլա Վալիեւան դառնա մեդալակիր
Սպորտ
18:25 14/02/2022
Աշխարհ

ՄՕԿ-ը կչեղարկի կանանց մենասահքի պարգեւատրումը, եթե Կամիլա Վալիեւան դառնա մեդալակիր

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի անցկացնի գեղասահքի կանանց մենասահքի պարգևատրման արարողությունը, եթե 15-ամյա ռուսաստանցի Կամիլա Վալիևան դառնա մեդալակիր, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։

Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի պատասխանը դեկտեմբերին եղել է դրական, սակայն Մարզական վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով մարզուհու տարիքը, թույլատրել է նրան շարունակել մասնակցությունը Պեկինի Խաղերին։

Վալիևան Ռուսաստանի հավաքականի հետ նվաճել է Պեկինի Խաղերի չեմպիոնի տիտղոսը, սակայն պարգևատրման արարողությունն այդպես էլ չանցկացվեց։

Placeholder
ՄՕԿ-ը կչեղարկի կանանց մենասահքի պարգեւատրումը, եթե Կամիլա Վալիեւան դառնա մեդալակիր