5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ջավախքում
Տարածաշրջան
00:22 14/02/2022
Տարածաշրջան

5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ջավախքում

Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 22:26-ի սահմաններում Ախալքալաքն ուղեղ ցնցվել է: 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսի մոտ՝ Սամեբա գյուղի մոտակայքում։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ուժեղ ցնցմանը հաջորդել են նաև 2,4-2,5 բալ ուժգնությամբ թույլ հետցնցումներ:

Սեյսմոլոգների գնահատմամբ՝ Ջավախքը բարդ սեյսմիկ տարածաշրջան է: Հաճախակի են ցնցումներ գրանցվում: Բայց այդ երկրաշարժը բավականին ուժեղ էր։

Դմանիսիի բնակիչները խուճապի մեջ են, շատերը լքել են իրենց տները, նրանք ասում են, որ չեն հիշում նման երկրաշարժ:

Նաև EMSC համաշխարհային սեյսմիկ կազմակերպությունը հայտնել է, որ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Աշոցք համայնքում, մոտավորապես միևնույն ժամանակ:

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Placeholder
5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ջավախքում