ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է
Կրթություն, գիտություն
11:32 14/02/2022
Հայաստան

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է ։ Քիչ առաջ այստեղ եղած ոստիկաններին միացան կարմիր բերետավորները։ Աշխատակիցները  դուրս են եկել պայքարի՝ հանուն կենտրոնի գործունեության։

Նրանք փակել են ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները, փորձելով պետական մարմինների ուշադրությունը հրավիրել բարձրացրած խնդրին։

Կենտրոնի գիտաշխատողները պնդում են  նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:

Հիշեցնենք, որ դեռ անցած ամառ Կենտրոնի աշխատակիցները դուրս էին եկել փողոց՝ կառավարության շենքի դիմաց՝ ահազագելու, որ կենտրոնի գոյությունը վտանգված է։





Placeholder
ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է