«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում
Քաղաքական
19:35 15/02/2022
ԼՂՀ

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում

Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանըխմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։

Նիստի քննարկմանն է  ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Օրակարգում ներառված են նաև  պատգամավորական հայտարարություններ։ Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայատարարել է, որ վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։ 

 
 

Placeholder
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում