Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ
Մշակույթ
16:02 15/02/2022
Հայաստան

Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է բացառիկ ցուցադրությունների շարքը։
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 18-ին,  Հայաստանի Ազգային գրադարանում միջմշակութային համագործակցության շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ կբացվի «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ 

Հայաստանի Ազգային գրադարանից հայտնում են, որ 125 ցուցանմուշից 100-ը գրադարանային է, 25-ը՝ թանգարանային, 100 գրքեր են, 25-ն անձնական իրեր Չարենցից (ինքնաշեն գրիչ, թանաքաման, բացառիկ լուսանկարներ...։

 

Placeholder
Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ