Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը
Մշակույթ
17:09 18/02/2022
Հայաստան

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը: Լուրը հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։ 

Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թվականին։ 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին՝ դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996), Մոսկվայում (1999), Գյումրում (2001):

Placeholder
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը