Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ
Քաղաքական
09:15 19/02/2022
Աշխարհ

Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ավելի քան 1,1 հազար բնակիչներ ժամանել են Ռոստովի մարզ: Ինչպես Դոնի Ռոստովում կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է մարզի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Գուսկովը, ամբողջ տարածաշրջանը պատրաստ է ընդունելու մոտ 12 հազար մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ունենք յոթ ավտոմոբիլային, երկու երկաթուղային անցակետ և յոթ անցուղի՝ հետիոտնի համար։ Փետրվարի 19-ին, ժամը 01:30-ին, անցակետերով անցել է 1157 մարդ, այդ թվում՝ 363 երեխա»,- ասել է նա։

Միաժամանակ Գուսկովը նշել է, որ թվերը փոխվում են կայծակնային արագությամբ։ «Այսօր մենք պատրաստ ենք տեղավորել 11 829 մարդու»,- հավելել է նա։

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ուրբաթ օրը հայտարարեցին՝ Դոնբասում իրավիճակի լուրջ սրման ֆոնին Ռուսաստան բնակչության մեկնման կազմակերպման մասին:

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը դիմել է դաշնային կենտրոնի օգնությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ տարածաշրջան ժամանող փախստականներին կվճարեն 10 հազարական ռուբլի։ Մարզ են ժամանել ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

 

Placeholder
Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ