20.02.2022. Կորոնավիրուսի 700  նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
Առողջություն
12:39 20/02/2022
Հայաստան

20.02.2022. Կորոնավիրուսի 700 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 19-ին կատարվել է 3964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 700  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1826  հիվանդ, մահվան 16  դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415464 դեպք, որոնցից 390606 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14946 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8322 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1590 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9912 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2861679 թեստավորում։
 

Placeholder
20.02.2022. Կորոնավիրուսի 700 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի