Սլովենիան չեղարկել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները
Աշխարհում
14:25 21/02/2022
Աշխարհ

Սլովենիան չեղարկել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները

Սլովենիայի իշխանությունները հանել են օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Այսպիսով, ըստ աղբյուրի, փետրվարի 19-ից այլևս պետք չէ սահմանին պատվաստման վկայական, հիվանդության մասին տեղեկանք կամ ՊՇՌ-թեստ ներկայացնել։ Նաև չեղարկվել է պարտադիր կարանտինը։ Նոր միջոցառումները տարածվում են բոլոր ճանապարհորդների վրա։

Բացի այդ, փետրվարի 21-ից երկիրը թուլացնում է զբոսաշրջության, առևտրի, հյուրանոցային բիզնեսի, արդյունաբերության համար նախատեսված հակահամաճարակային սահմանափակումները։ Սլովենիայում բացվում են գիշերային ակումբներ, իսկ ծառայությունների ոլորտում այլևս չեն գործելու առավելագույն թույլատրելի թվով այցելուների սահմանաչափերը։

Placeholder
Սլովենիան չեղարկել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները