Վիրավորական է՝ ադրբեջանցիները մեր երկրում վարում են նիստը և մեզ ձայնի իրավունք չեն տալիս․ Ղազինյան
Քաղաքական
15:11 22/02/2022
Հայաստան

Վիրավորական է՝ ադրբեջանցիները մեր երկրում վարում են նիստը և մեզ ձայնի իրավունք չեն տալիս․ Ղազինյան

Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում ադրբեջանցիներին մեկ նիստ վարելու հնարավորություն է տրվել։ Համալիրի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին և լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով նույնպես ներկա է եկել նիստին։

«Ադրբեջանցիներին այնտեղ տրվեց մի նիստ վարելու հնարավորություն, որտեղ իրենց թույլ տվեցին արտահայտություն։ Ես և Մամիջանյան Հայկը ձայն ուզեցինք, մեզ ձայն չտվեց։

Նույնիսկ դա է շատ վիրավորական, որ մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը և մեզ ձայն չի տալիս, որպեսզի կարողանանք պատասխանել»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, քաղաքացիներ, զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

 

 

Placeholder
Վիրավորական է՝ ադրբեջանցիները մեր երկրում վարում են նիստը և մեզ ձայնի իրավունք չեն տալիս․ Ղազինյան