Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու ՌԴ որոշման մասին
Քաղաքական
11:35 22/02/2022
Տարածաշրջան

Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու ՌԴ որոշման մասին

Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և անընդունելի է համարում Ռուսաստանի որոշումը՝ կոչ  անելով հարգել միջազգային իրավունքը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ իր պաշտոնական կայքէջում տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, ոչ միայն  հակասում է Մինսկի համաձայնագրերի, այլև Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այդ որոշումն ու ժխտում այն»,-հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման Թուրքիայի հանձնառությունը և կոչ է արել բոլոր կողմերին առաջնորդվել ողջախոհությամբ և հարգել միջազգային իրավունքը։

Placeholder
Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու ՌԴ որոշման մասին